30-ամյա Քյարամյանը 8 տարում զբաղեցրել է ավելի քան 10 պաշտոն

2021 թվականի հուլիսի 12-ին Արգիշտի Քյարամյանն, ազատվելով ՔԿ պետի տեղակալի պաշտոնից, նշանակվեց ՔԿ պետ:

30-ամյա Քյարամյանը սկսել է աշխատել 2013 թվականից, այդ ընթացքում զբաղեցնելով ավելի քան 10 պաշտոն:

 

Ստորև ներկայացնում ենք նրա աշխատանքային կենսագրությունը.

 

2013-2014 թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ:

 

2016 թ. հունիսի 1-ից մինչև 2018 թ. հունիսի 6-ն աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

 

2018 թ. հունիսի 8-ից մինչև 2019 թ. փետրվարի 26-ն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում՝ զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության պետի տեղակալի պաշտոնները:

 

2019 թ. մարտի 1-ից մինչև 2020 թ. մայիսի 4-ն աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:

 

2020 թ. մայիսի 4-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

 

2020 թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

 

2020 թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

 

2020 թ. դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

 

Այս պաշտոնները Քյարամյանը հասցրել է զբաղեցնել իր 8-ամյա աշխատանքային կարիերայի ընթացքում: