ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը՝ մկրտության համար սառցե փոսում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ի գիշերը ընկղմվել է մկրտության համար սառցե փոսի մեջ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


«Այո, նա ավանդաբար դա արել է մկրտության կապակցությամբ»,- ասել Է Պեսկովը։


2023 թվականին Պուտինը նույնպես ընկղմվել է փոսի մեջ՝ Մերձմոսկվայում մկրտության համար։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահը չի պահպանել ավանդույթը՝ ականջալուր լինելով կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բժիշկների առաջարկություններին։ 


Քաղաքականություն