7 տարվա ընթացքում կառավարությունը 1քմ տարածք չի կառուցել Գյումրիում. Ռուբեն Մխիթարյան
Դուք խոսում եք պարողների մասին, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունը ուր գնաց պարեց, հետո հանձնեց դա թուրքին։ Դուք խոսում եք լացողների մասին, բայց հիմա ձեր համագումարների ժամանակ հատուկ չեխովյան պաուզա եք պահում, որպեսզի ցույց տաք, որ ձեզ հուզում է այս պետության բախտն ու ճակատագիրը։ Այս մասին Գյումրիի ավագանու նիստում հայտարարեց «Մեր հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը՝ դիմելով ավագանու ՔՊ–ական անդամներին
«Դուք խոսում եք սնուցող մայրերի մասին, բայց Եռաբլուրում այդ սնուցող մայրերին ոտք ու ձեռք արած քարշ եք տալիս ձեր կարմիր բեռետավորներով հանդերձ։
Դուք խոսում եք ութ տարվա 70 քանի միլիարդ Գյումրիում արված ներդրման մասին, բայց ինչպես Թրամփը ձևակերպեց, Ալիևի հայրենակիցը Արցախում թողել է 5 միլիարդ դոլարի զենք, ինչը հավասարազոր է 1 տրիլիոն 900 միլիարդ դրամի։
«Ճարտարախոսությամբ, եթե հիմա սկսենք հանդես գալ ու փաստերը առաջին պլան բերել, թե ով ինչ է արել, ինչքան է արել, կա հստակ փաստ, յոթ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը մեկ քմ բնակելի տարածք Գյումրիում չի կառուցել։ Մնացածը արդեն ճաշակի, մեկնաբանության հարց է։ Դուք մանիպուլյացիա բառն եք օգտագործում, դրա օլիմպիական չեմպիոնն է ձեր քաղաքական ուժը»,–ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տո′, դուք կարա՞ք մեր հետ բանավիճեք. Ալեն Սիմոնյան
«Տո′, դուք կարա՞ք մեր հետ բանավիճեք, ձեզանից որ մեկը կարա մեր հետ բանավիճի, դուք մենակ մտնեք սենյակները հավաքեք աշխատողն...
ՊՆ-ի արձագանքը հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութին
Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պ...
Վահրամ Պողոսյանը՝ Արցախում ադրբեջանական 10-15 հոգանոց խմբի մոլորվելու ու նրանց «վերևների» հրամանով բաց թողնելու լուրերի մասին. 168.am
168.am-ին տեղեկություն էր հասել, որ մոտ քսան օր առաջ Վանք գյուղի հատվածում 10-15 հոգանոց ադրբեջանական խումբ է մոլո...
ԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքները
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 110 տեղամասի արդյունքները։ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների...