Ինչ է առգրավվել Արագածոտնի թեմում խուզարկության ժամանակ
Այսօր առավոտյան քննչական մարմինը՝ իրավապահ մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ, խուզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների անձնական տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում և աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Առգրավել են տարբեր տեսակի փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում, օրինակ, մի աշխարհիկ աշխատակցուհու ընտանիքի անդամների համակարգիչները, հեռախոսները, իրենց էլ փաստացի բերման են ենթարկել, բերել են այստեղ։
Բացի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանից մնացածը այստեղ են՝ վեց հոգևորականներ և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ՝ գանձապահ, գործավար, հաշվապահ և կարծեմ էլի կա։ Հիմա Մկրտիչ Սրբազանի տեղը չեն հայտնում, ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին և Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաև մեր լիազորությունները հավաստող փաստաթղթերը և խնդրել ենք, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ Սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով:
Քննիչներն ասել են՝ մենք ձեզ բերման չենք ենթարկել, մենք ձեզ հրավիրել ենք, բայց բերել են իրենց մեքենաներով և իրենք այլ ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, փաստացի բերման ենթարկված են եղել»,- ասել է փաստաբանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Թալանել են Աղվան Հովսեփյանի տունը. Sаmshyan
Sаmshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախա...
Charlie Hebdo սկանդալային ամսագրի նոր շապիկը․ այնտեղ պատկերված է նաև ՀՀ նախագահը
Ֆրանսիական աշխարհահռչակ Charlie Hebdo սկանդալային ամսագրի նոր շապիկը։ Հայ հասարակության ուշադրությունը...
Զելենսկու կնոջ հագուստը՝ Բայդենի հետ հանդիպման ժամանակ․ համացանցը քննարկում է
Համացանցը քննարկում է Ուկրաինային նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի այն զգեստը, որով նա եղել է Սպիտակ տանը Բայդենի և նրա...
Որքան կարժենա Թագուհու մահը Բրիտանիայի տնտեսության վրա
Մի քանի ամիս առաջ, երբ կրկին լուրեր էին տարածվել Եղիսաբեթ 2-ի առողջական վիճակի վատթարացման մասին, տնտեսագետները հաշվարկե...