Charlie Hebdo սկանդալային ամսագրի նոր շապիկը․ այնտեղ պատկերված է նաև ՀՀ նախագահը
Ֆրանսիական աշխարհահռչակ Charlie Hebdo սկանդալային ամսագրի նոր շապիկը։
Հայ հասարակության ուշադրությունը գրավել է ծաղրանկարում պատկերված տղամարդը, որը սելֆի է անում թագուհու դագաղի ֆոնին: Ակնհայտ է, որ պարբերականն այսպիսով հիշատակել է Հայաստանի նախագահին, ով քննարկման առարկա էր դարձել բրիտանական ու միջազգային հեղինակավոր այլ պարբերականների կողմից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի նախագահը լուսանկարվել էր Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ, ինչն, ըստ արարողակարգի, արգելված էր: Իսկ լուսանկարչի դերում հանդես էր եկել ՄԲ-ում ՀՀ դեսպանը:
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը բուռն քննադատության թիրախում է հայտնվել և մեղադրվել ոչ հարգալից վերաբերմունքի համար այն բանից հետո, երբ կնոջ հետ սելֆի է արել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունից րոպեներ առաջ: Եվ հնարավոր է, որ հենց նա է պատկերված հայտնի ամսագրի ծաղրանկարում։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»․ Ջերմուկի ճոպանուղում տնօրենը մանրամասներ է պատմում․ Aravot
«Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»,- «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է հիշում սեպտեմբերի 12-ի լույ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին․ Hraparak
Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին։ Այս մասին գրել է Hraparak-ը։ Հիշեցնենք` Ադրբեջանի...
Սուրճի գովազդ իրականացնողներն են Մարտունիում խուճապ առաջացրել
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում դիվերսանտներ չկան, սուրճի գովազդ իրականացնող կանայք են։ Այդ մասին MediaHub.am-ի հ...
Այդ ձորակում ունենք դեռ երեխաներ, վիրավորներ, նրանց պետք է հանել այդտեղից․ զինծառայողի ծնողն ահազանգում է
Անհետ կորած զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը, վերջին անգամ որդուց տեղեկություն է ստացել սեպտեմբերի 1...