Որքան կարժենա Թագուհու մահը Բրիտանիայի տնտեսության վրա
Մի քանի ամիս առաջ, երբ կրկին լուրեր էին տարածվել Եղիսաբեթ 2-ի առողջական վիճակի վատթարացման մասին, տնտեսագետները հաշվարկել էին, թե Թագուհու մահն ինչ կարժենա Մեծ Բրիտանիայի համար: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Հարությունյանը։
Բացի բարոյական հսկայական վնասից, որը կապրի բրիտանացի ժողովուրդը, որովհետև Թագուհին Մեծ մոր, ապահովության և անվտանգության խորհրդանիշ էր, բրիտանական տնտեսությունը մեծ վնաս կկրի:
Ըստ բրիտանացի մասնագետների, 1.5-ից մինչև 6 մլրդ ֆունտ ստեռլինգի վնաս կկրի տնտեսությունը: Եվ դա դեռ չհաշված հուղարկավորության ծախսերը:
Նման ահռելի ֆինանսական կորուստն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ սգո 12 օրերի ընթացքում մահվան պահից մինչև հուղարկավորության օրը ամբողջ թագավորությունում գործարար և աշխարհիկ կյանքը կանգ կառնի: Որոշ ժամանակով փակ կլինեն բանկերը, ֆոնդային շուկան, հեռուստաընկերություններում ժամանցի բոլոր հաղորդումները ժամանակավորապես կդադարեցվեն: Թատրոններում և համերգասրահներում նույնպես ժամանակավորապես կդադարեցվեն ժամանցային, կատակերգական ներկայացումները, համերգներն ու զվարճալի շոուները: Դա նշանակում է, որ զվարճանքի ոլորտը կկրի հսկայական ֆինանսական կորուստներ:
Թագուհու հուղարկավորության օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հրաժեշտ տալ:
Հրատապ կարգով կփոխվի միապետի դիմանկարը բոլոր թղթադրամների և մետաղադրամների վրա:
Ըստ վիճակագրության թագուհու հուղարկավորության արարողությանը կհետևի 3 միլիարդ մարդ:
Ըստ կարգի, Բուքինգհեմյան պալատը հուղարկավորության համար կպատվիրի 2 միլիոն հատ վարդ սրահը զարդարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ Այս մասին նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարար...
Ինչ է կատարվում Բուքինգեմյան պալատում և Բալմորալ ամրոցում
Թագուհու բարեկամները, չնայած հորդառատ անձրևին, ԶԼՄ- ների ներկայացուցիչների հետ միասին Բալմորալ ամրոցի մոտ են։  ...
Ահազանգ՝ սահմանամերձ Տեղ գյուղից. համայնքապետը բնակիչներից մեծ գումարներ է հավաքում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայն...
Ինչու է կարճվել Մասիսի քաղաքապետի եղբոր դեմ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով քրեական գործը. Tert
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերջերս «Ֆեյսբուքի» իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհա...