Մերձավանից հեռախոսներ են առգրավել. քննչական գործողություններ են իրականացվում. «Ժողովուրդ»
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը Մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է առգրավել, եւ այս ընթացքում վերծանում են ինչպես հեռախոսային խոսակցությունները, այնպես էլ ստուգվում են հեռախոսներում առկա տվյալները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հեռախոսները առգրավվել են, դրանցով ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին իր առանձնատան բակում սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Սպանության գործով կալանավորված են 2 անձինք՝ Նարեկ Օհանյանն ու Գեւորգ Հարությունյանը։ Իրավապահ համակարգը համարում է սպանությունը բացահայտված, մինչդեռ սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։
Նշենք, որ կասկածելի է այն հանգամանքը, որ սպանությունից 10 օր առաջ երկիրը լքել է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը։ Ավելին՝ սպանություն կատարող Գեւորգ Հարությունյանը Մհեր Ախտոյանին անձամբ էր տարել օդանավակայան եւ ճանապարհել:
Իսկ, ահա, 8 ամիս առաջ՝ Փարաքարում համայնքապետի ընտրություններին նախորդող շրջանում, Մերձավանում Ախտոյանի եւ Գրիգորյանի թիմակիցները բախվեցին, ու սպանվեց մեկ անձ՝ Գրիգոր Օհանյանը, ով Ախտոյանի թիմակիցներից էր ու նրանց բարեկամը։ Ընտրություններում ՔՊ-ական Մհեր Ախտոյանի թիմը պարտվեց, ու Վալոդյա Գրիգորյանը հաղթանակ տարավ, որը չներվեց նրան. Վալոդյա Գրիգորյանին 7 ամիս հետո սպանեցին»,- գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակել է Բաղանիսի ճանապարհի ուղղությամբ. Tert am
Այսօր՝ ապրիլի 29-ին, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Tert. am-ի հետ զ...
Մենք բավականին լավ ենք շփվում նրանց հետ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կմնա առանց որևէ միջուկային կարողության, և, նրա խոսքով, իրանական կողմը հ...
Թրամփը դա հասկացել է․ Լավրով
Հակամարտությունը լուծելու լավագույն միջոցը դրա պատճառները հասկանալն է, և այն ինչ հետագայում կմնա Ուկրաինայից, պետք...
Մեր երկրի առողջապահության նախարարը ուրիշ գործ չունի՞, որ ֆոտոշոփով սարքված գրություն է հրապարակում. Իվետա Տոնոյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ու հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Բարգավաճ Հա...