Մեր երկրի առողջապահության նախարարը ուրիշ գործ չունի՞, որ ֆոտոշոփով սարքված գրություն է հրապարակում. Իվետա Տոնոյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ու հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նա նշեց, որ խոսքը ոչ թե 2017թ., այլ 2012թ. ընտրությունների հետ կապված քրեական գործի մասին է։ «Գավառից մեծամասնականով առաջադրված Վազգեն Պողոսյանի մոտից խուզարկության արդյունքում ինչ–որ փաստաթուղթ են գտել։ Վազգեն Պողոսյանը 2015 թվականից այլևս ԲՀԿ անդամ չէ։ 2012 թվականին է մեծամասնականով առաջադրված եղել։ Նրա տնից խուզարկության արդյունքում ինչ–որ թուղթ են գտել, որի վրա ոչ ստորագրություն կա, ոչ կնիք։ Եթե վերևում գրած է Ծառուկյանի հանձնարարությամբ, ուրեմն դա պետք է հիմք հանդիսանա, որ գան խուզարկեն Ծառուկյանի տո՞ւնը»,– ասաց նա։ Անդրադառնալով իմքայլականների կողմից «փաստաթղթի» ակտիվ տարածմանը՝ Տոնոյանն ասաց. «Առողջապահության նախարարն առավոտ կանուխ իր բանուգործերը թողած սկսում է փաստաթղթեր հրապարակել, լավ կլիներ, որ իր անմիջական գործառույթներով զբաղվեր, ու կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն Ծառուկյանի դեմ չպայքարեր, որովհետև բոլոր մահերի համար, իրենք պատասխան են տալու, ու իրենց ապաշնորհ քաղաքականության համար։ Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած թուղթ է տարածում»։
Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Որպես Ծառուկյան Գագիկ եմ ասում՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցաքննության գնալուց առաջ իր առանձնատան դիմաց դիմեց նաև ժողովրդին: «Այսօրվա այս պահը...
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան
ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ-ական պատգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին. Արսեն Թորոսյան
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...