Իրանցի պատգամավորը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են տարանցիկ, մաքսային և էներգետիկ ոլորտները։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիքը։ Հաղորդում է APA գործակալությունը։
Ֆարզանա Սադիքը նշել է, որ այս հանդիպման ամենակարևոր արդյունքը Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի կողմից տարանցիկ փոխադրումների ծավալը մեծացնելու նպատակի սահմանումն էր.
«Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների ծավալը 15 միլիոն տոննայի հասցնելու համար: Ռեշտ-Աստարա երկաթուղու միացումը Հյուսիս-Հարավ միջանցքին օրակարգում է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երեք երկրների բեռնափոխադրողները բախվում են տարբեր խնդիրների.
«Ստեղծվել է ավտոմոբիլային փոխադրումների հարցերով հատուկ աշխատանքային խումբ, որը բաղկացած է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի մաքսային, սահմանային և տրանսպորտային գործակալությունների ներկայացուցիչներից»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփն իրեն Զելենսկու միակ առավելությունն է անվանել բանակցություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «խաղաքարտեր չունի» և իրեն անվանե...
Երևանում պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչը
Հունարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանո...
«Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը շտապում». քաղաքագետը` Փաշինյանի ասուլիսի մասին
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման խնդիրը եր...
Կադիրովի 26-ամյա զարմիկը նշանակել է փոխվարչապետ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եղբոր որդին՝ 26-ամյա Խամզաթ Կադիրովը, դարձել է տարածաշրջանի ունեցվածքի և հողային հարաբե...