Հակակոռուպցիոն դատարանի բակում մարդիկ սպասում են Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմանը

Հակակոռուպցիոն դատարանի բակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել և սպասում են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմանը։


Քննիչը կալանքի երկարաձգման միջնորդություն է ներկայացրել դեռևս հոկտեմբերի 11-ին։ Նրա պաշտպանները երեկ հայտնեցին, որ միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։


«Սամվել, սպասում ենք», – մարդիկ այս վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնում գործարարին։


Դատարանի շենքի մոտ են նաև գործարարի ընտանիքի անդամները, հարազատները, Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։


Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Քաղաքականություն

Պատահարներ