Մակրոնը խոսել է Պուտինի հետ երկխոսության օգտակարության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումը կարող է օգտակար լինել։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներ արդեն բանակցություններ են վարում ՌԴ նախագահի հետ, և նման շփումները չպետք է բացառվեն նաև Եվրոպայի համար։


Մակրոնի հայտարարությունը հնչում է Ուկրաինայի շուրջ շարունակվող պատերազմի և միջազգային դիվանագիտական ջանքերի ակտիվացման ֆոնին, երբ տարբեր դերակատարներ փորձում են գտնել լարվածության թուլացման հնարավոր ուղիներ։


Միևնույն ժամանակ այսօր Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցության և բանակցությունների։


«Մենք պատրաստ ենք աշխատել Մեծ Բրիտանիայի, ամբողջ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ, բայց հավասար հիմունքներով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։


Քաղաքականություն

Պատահարներ