ԵԱՀԿ Մինսկի խումբը կփակվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը
ԵԱՀԿ-ում ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը՝ փակելու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող կառույցները կփակվեն ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը: Հուսանք, որ այդ գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ»,- ասել ԵԱՀԿ գործող նախագահը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը համատեղ դիմում են ստորագրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
57 անձ հայտնաբերված և մեկուսացված են․ ԱՆ
Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։Մեկուսացված են թվ...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին
Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացա...
Պաղեստինի ժողովուրդը հաղթեց մարտի դաշտում. Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին պաղեստինյան խմբավորումների գործողություններն անվանել է ինքնապաշտպանություն:«Սիոնիստ թշնամին...