Բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին
Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները շարունակում են պարզել և ուսումնասիրել այս ստոր հանցագործության բոլոր մանրամասները, այդ թվում՝ պատվիրատուներին, հովանավորներին և կազմակերպիչներին»,- ասել է նա:
Հիշեցնեն` մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համալիրում ահաբեկչություն է իրականացվել, զոհվել է 144, վիրավորվել՝ 551 մարդ։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտարարել է, որ իրենք ապացուցել են հարձակումն իրականացնողների կապը ուկրաինացի ազգայնականների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայո...
Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել Ղազախստանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...