Ծեծկռտուք և կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կա 3 վիրավոր

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գիշերը կրակոցներ են հնչել: Միջադեպի հետևանքով կա 3 վիրավոր, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։  Վիճաբանությունն է դարձել ծեծկռտուքի և  կրակոցների պատճառ: Այս մասին գրում է shamshyan.com–ը։


Պարզվել է, որ գիշերը ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում է եղել դեպքը:  Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, բջջային հեռախոս:


Ժամեր անց արդեն Աբովյանում հնչած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։






Քաղաքականություն

Պատահարներ