ԱՄՆ-ի անկայանությունը բազմիցս տեսել ենք. նրանց հայտարարություններն անընդհատ փոխվում են. Իրանի ԱԳՆ
Վերջին տարիներին Միացյալ Նահանգները անկայունություն է ցույց տվել իր դիրքորոշումներում, և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները անընդհատ փոխվում են: Այդ փորձը նկատվում է ոչ միայն Իրանի հետ կապված բանակցություններում, այլև տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Ինչ վերաբերում Է Գազայի հատվածին, թեև ԱՄՆ նախագահը և այլ ամերիկացի պաշտոնյաներ իրենց ելույթներում խոսել են Պաղեստինի ժողովրդի վերականգնման, մարդասիրական աջակցության և իրավունքների պաշտպանության մասին, լուրջ կասկածներ կան Վաշինգտոնի կողմից այդ խոստումների կատարման վերաբերյալ: Տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հետ բանակցությունները ցույց են տալիս նաև, որ գործնականում ոչ ոք լավատեսորեն տրամադրված չէ այդ պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Այժմ բոլորը խոսում են «համաձայնագրի առաջին փուլի» մասին, քանի որ պարզ է, որ հետագա փուլերը շատ ավելի բարդ են լինելու, և հենց այդ ժամանակ ակնհայտ կդառնա ամերիկյան իշխանությունների ազնվության և պարտավորությունների պահպանման աստիճանը»,- հայտարարել է Աբբաս Արաղչին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, մեկ է` դա մեր «աչքն են մտցնելու». Աբրահամյան
Իշխող ՔՊ ներկայացուցիչը հայտարարում է, թե «մենք ճանաչել և հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հզ....
Լուրերը մեկ տողով. Սյունիքի ճանապարհները վտանգի մեջ, քաղաքական դաշտը՝ թեժ, տարածաշրջանը՝ ակտիվ փուլում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հ...
Փաշինյանի կոշտ հայտարարությունը․ ՊԵԿ-ի նախագահի դիմաց խնդիր է դրել դրոշմապիտակների հարցով
Մենք առաջիկայում պետք է աշխատենք և նաև գնահատական ունենանք բնակավայրերում ստվերի կրճատման մասին: Կառավարության նիստում հ...
ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է USAID-ի ծրագրերի 83%-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։...