ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է USAID-ի ծրագրերի 83%-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։ Այս մասին իր էջում հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Վեցշաբաթյա վերանայումից հետո մենք պաշտոնապես դադարեցրել ենք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը: 5,200 պայմանագրերում, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ԱՄՆ-ի շահերին ոչ համապատասխան (և որոշ դեպքերում նույնիսկ ի վնաս)»,- գրել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ մնացած ծրագրերի կառավարումը (մոտ 1,000) փոխանցվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Իր գրառման մեջ պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտին (DOGE), որը վերահսկվում է Իլոն Մասկի կողմից՝ այս «հասունացած, պատմական բարեփոխումների» իրականացման գործում ներդրած ավանդի համար։
Փետրվարի 26-ին Թրամփի վարչակազմը հայտարարել էր ԱՄՆ ՄԶԳ-ի և Պետդեպարտամենտի արտաքին օգնության պայմանագրերի 92%-ը չեղարկելու մտադրության մասին, ինչը կխնայի մոտ 60 մլրդ դոլար պետական բյուջեից։ Փետրվարի 3-ին ամերիկյան վարչակազմը Մասկի և նրա գերատեսչության դրդմամբ դադարեցրեց գործակալության գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն արձագանքել է իր թանկ կոշիկների մասին արված հրապարակումներին։ Տեղադրելով լու...
Կիևի անօդաչու թռչող սարքերն ուղևորվում են մեր մայրաքաղաք․ Զախարովա
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Մոսկվայի վրա ԵԱՀԿ պատվիրակության ժամանման օրը: Հավանաբար, այս ամենը նրա հա...