Նեթանյահուն արգելել է մեկնաբանել Գազայի գործարքը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելել է կառավարության անդամներին լրատվամիջոցներում մեկնաբանություններ տալ Գազայի խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ մինչեւ պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը, հաղորդել է Իսրայելի հեռուստատեսության 14-րդ ալիքը։


Նրա տվյալներով՝ ցուցումն ուժի մեջ կմնա մինչեւ բոլոր կենդանի եւ մահացած գերիների վերադարձման ծրագրի իրականացումը, որը նախատեսված է որպես պաղեստինյան անկլավում հակամարտության խաղաղ կարգավորման առաջին փուլ։


Հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել է «բոլոր պատանդների՝ թե՛ կենդանի, թե՛ մահացածների ազատ արձակման համաձայնագիրը»,- ավելի վաղ հայտնել էր վարչապետի գրասենյակը:


Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իսրայելի եւ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Եգիպտոսում բանակցություններից հետո համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ: Նա հայտնել է, որ այս փուլը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում «մոտ ապագայում» եւ իսրայելական զորքերի դուրսբերում դեպի Գազայի ներսում համաձայնեցված գիծ։

Քաղաքականություն

Պատահարներ