Եթե «Հեզբոլլահը» որոշի ճակատ բացել երկրի հյուսիսում, Իսրայելը կհարձակվի նաև Իրանի վրա․ Իսրայելի պաշտոնյա
Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարքաթը հայտարարել է, որ եթե «Հեզբոլլահը» որոշի ճակատ բացել երկրի հյուսիսում, Իսրայելը կհարձակվի նաև Իրանի վրա։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից։
«Իրանի ծրագիրն է բոլոր ճակատներով հարձակվել Իսրայելի վրա: Եթե բացահայտենք, որ նրանք մտադիր են հարձակվել Իսրայելի վրա, մենք ոչ միայն պատասխան հարված կհասցնենք այս ճակատներին, այլ «օձի գլխին»՝ Իրանին»,- ասել է Բարկատը բրիտանական Daily Mail թերթին տված հարցազրույցում։
«Լիբանանը և «Հեզբոլլահը» մեծ գին են վճարելու, ինչպես «ՀԱՄԱՍ»-ը: Բայց սա բավարար չէ»,- ասել է Բարկատը և հավելել․ «Շատ հստակ ազդանշանն այն է, որ մենք նույնպես պատրաստվում ենք գնալ Իրանի առաջնորդների հետևից։ Ե՞րբ ենք մենք դա անելու: Երբ մենք որոշենք»:
«Իսրայելը շատ հստակ ուղերձ ունի մեր թշնամիներին։ Մենք նրանց ասում ենք՝ տեսեք, թե ինչ է կատարվում Գազայում, դուք նույն բանը կստանաք, եթե հարձակվեք մեզ վրա։ Մենք ձեզ կջնջենք Երկրի երեսից»,- ասել է Բարկատը։
Նշվում է, որ Թեհրանը արմատական շիական «Հեզբոլլահ» խմբավորման առաջատար հովանավորն է, որը վերահսկում է Լիբանանի հարավային հատվածը և համարվում է Իրանի վստահված ուժ Իսրայելի վրա զինված ճնշում գործադրելու համար: Բացի այդ, Իրանը հովանավորում է ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում, և թեև իրանական ռեժիմը պաշտոնապես հերքում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը անմիջական մասնակցությունը, շատերը՝ Իսրայելի ներսում և դրսում, չեն հավատում այդ պնդումներին:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրի...
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարված է հասցրել Ջենինի մզկիթին
Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Իսրայելական բանակը հայ...
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը որոշել է հակամարտության մեջ մտնել Իսրայելի դեմ. Գալլանտ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը որոշել է հակամարտության մեջ մտնել Իսրայելի դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պ...