Ներգաղթի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան. Պուտին
Ռուսաստանը հետաքրքրված է արտասահմանյան աշխատուժով, բայց դա պետք է լինի անհրաժեշտ աշխատուժ, Տաջիկստան կատարած այցից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ТАСС-ը։
«Ռուսաստանը, իհարկե, հետաքրքրված է աշխատուժով, բայց միևնույն ժամանակ մենք հետաքրքրված ենք, որ այն լինի մեզ անհրաժեշտ աշխատուժ։ Հետո էլ, մենք ուզում ենք, որ մարդիկ իրենք էլ ապրեն մարդկային պայմաններում և հետևեն մեր օրենքներին ու կանոնակարգերին, ես միշտ սա եմ ասում, և լինեն օրինապահ քաղաքացիներ։ Ի դեպ, սա առաջին հերթին վերաբերում է լեզվին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը միաժամանակ նշել է, որ ներգաղթի ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, ինչպես նշում են հենց իրենք՝ Ռուսաստանի քաղաքացիները։
«Այնուամենայնիվ, այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մեզ մատնանշում են այդ խնդիրները։ Եվ մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր երկրի քաղաքացիների մասին»,- ասել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կկրկնի Սաակաշվիլու ճակատագիրը․ Վոլոդին
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կկրկնի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշ...
Ինչ զիջումների կգնա Կիևը հանուն խաղաղության. Ռուբիո
ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը հանուն խաղաղության՝ հայտնո...
Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել Երասխի գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։ Այս մասին...
Արմեն Սարգսյանը տեղափոխվեց Բաղրամյան 26, Ով կզբաղեցնի Մաշտոցի նստավայրը
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվեց Բաղրամյան 26՝ ազատելով Մաշտոցի պողոտայում գտնվող նախագահ...