Ինչ զիջումների կգնա Կիևը հանուն խաղաղության. Ռուբիո

ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում հանդիպման ժամանակ ցանկանում է հասկանալ, թե ինչ զիջումների կգնա Կիևը հանուն խաղաղության՝ հայտնում է Reuters-ը:


Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը հույս ունի Ջիդդայում երեքշաբթի նշանակված բանակցությունների արդյունքներով պատկերացում կազմել, թե ինչ զիջումների կարող է գնալ ուկրաինական կողմը կարգավորման համար:


Մարկ Ռուբիոն հավելել է, որ Ուկրաինայի հետ իր բնական պաշարների վերաբերյալ գործարք կնքելու համար պահանջվում է դեռ որոշ մանրամասնություններ մշակել: Գործակալությունը նաև մեջբերել է ամերիկացի պաշտոնյայի մեկնաբանությունը նշված խորհրդակցություններից Վաշինգտոնի ակնկալիքների վերաբերյալ.


«Մենք ցանկանում ենք հասկանալ՝ արդյոք ուկրաինացիները հետաքրքրված են ոչ թե պարզապես խաղաղությամբ, այլ իրատեսական խաղաղությամբ»: