Քաղաքականություն

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է…

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, գրում է «Հրապարակ»-ը։


28-ամյա տղան որպես զինվորական բժիշկ է մասնակցել պատերազմին, զոհվելուց շուրջ երկու ամիս անց միայն հնարավոր է եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից, նրա աճյունը տեղափոխել են Հայաստան:


Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հայրենի Վանաձորում տեղի կունենան նրա և հոգեհանգստի, և հուղարկավորության արարողությունները՝ ժամը 12.00-14.00:


Կյուրեղյանի ամուսինը նույնպես հուղարկավորված է Վանաձորում, որդին ռազմի դաշտ գնալիս մորն իր ցանկությունն է փոխանցել` եթե իր հետ բան պատահի, հոր կողքին հուղարկավորեն:

Նմանատիպ հոդվածներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ համազգային դրամահավաքի և հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցների մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, որոնք սատար կանգնեցին ու շարունակ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250