Իսրայելը պետք է դադարեցնի իր հարձակումները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ անարդար ու ոչ իրատեսական կլինի Գազայում խաղաղության հասնելու բեռը բացառապես ՀԱՄԱՍ-ի և պաղեստինցիների վրա ամբողջ պատասխանատվությունը դնելը, և որ Իսրայելը պետք է դադարեցնի իր հարձակումները, որպեսզի խաղաղության ջանքերը հաջողություն ունենան, հայտնում է Reuters-ը։


Իր կուսակցության օրենսդիրների առջև ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին, Իսրայելը շարունակում է մնալ Գազայում խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտը։


Թուրք պաշտոնյաների մասնակցությամբ Եգիպտոսում ընթացող կրակի դադարեցման շուրջ բանակցությունները կարևորագույն նշանակություն ունեն, ասել է նա։ «Խաղաղությունը միաթև թռչուն չէ։ Խաղաղության ամբողջ բեռը ՀԱՄԱՍ-ի և պաղեստինցիների վրա դնելը արդար, ճիշտ կամ իրատեսական մոտեցում չէ», - ասել է նա՝ կրկնելով իր հայտարարությունն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ը «դիմադրության խումբ է»։

Քաղաքականություն

Պատահարներ