Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի խաղաղության ծրագրում առկա վիճելի կետերից մեկը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել Fox News հեռուստաալիքին, որում նշել է առանցքային կետը, որը հակասություններ է ստեղծում Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագրի շուրջ: Նրա խոսքով՝ խոչընդոտ է դարձել Կիևի վերահսկողության տակ մնացած Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքների 20 տոկոսը։ Այս մասին փոխանցում է lenta.ru-ն։


«Այն, ինչի շուրջ նրանք բառացիորեն հիմա վիճում են, մոտավորապես 30-50 կիլոմետր տարածք է և Դոնեցկի մարզի 20%-ը, որոնք մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչի հետ կարող են ապրել ուկրաինացիները, ինչը կապահովի նրանց անվտանգությունը ապագայում»։


Ռուբիոյի խոսքով՝ այդ հարցը պարզելու իր ձգտման մեջ ԱՄՆ-ն որոշակի առաջընթացի է հասել, սակայն այդ վեճի լուծման մասին տվյալներ նա չի ներկայացրել:


Ռուբիոն նշել Է Ուկրաինայում հակամարտության ավարտի համար պատասխանատու երկրները։


«Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանքը ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, սակայն դրա ավարտի մասին որոշում կկայացնեն միայն երկու երկրները՝ Ռուսաստանը եւ Ուկրաինան։


Ի վերջո, նրանց որոշելիքն է: Եթե նրանք որոշեն, որ չեն ցանկանում ավարտել պատերազմը, ապա այն կշարունակվի։ Բայց մենք կփորձենք վերջ տալ դրան»։

Քաղաքականություն

Պատահարներ