Եթե երկիրը հրաժարվի խաղաղ կարգավորումից, կմնա առանց այդ տարածքների. Կարտապոլով

Ուկրաինայի համար պայմանները ամեն օր վատանում են: Եթե երկիրը հրաժարվի խաղաղ կարգավորումից, կմնա առանց Օդեսայի, Սումիի, Խարկովի և այլ տարածքների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսի կանխատեսումը։


Սաքսը նախկինում հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան, եթե չհամաձայնվի հիմա դադարեցնել հակամարտությունը։ Նրա խոսքով՝ նման զարգացում կարող է տեղի ունենալ, եթե ուկրաինական կողմը չհամաձայնվի դադարեցնել ռազմական գործողությունները։


Կարտապոլովի խոսքով՝ Սաքսը շատ փորձառու և կոմպետենտ անձնավորություն է, որը կարող է ճիշտ վերլուծել իրադարձությունները։


«Բայց մենք սկզբից ասել ենք, որ այս հակամարտության դիվանագիտական ​​լուծման ամեն օր ձգձգումը վատթարացնում է Ուկրաինայի համար պայմանները», - հավելել է խորհրդարանականը։