Վարդան Ղուկասյանը դիմել է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին
«Հայաստանի իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն՝ քաղաքական և ուժային տարբեր միջոցների ու գործիքների կիրառմամբ, իրականացվում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ»։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցությունը՝ դիմելով Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։
«Քաղաքական հալածանքն առավել թեժացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու հրապարակային հրահանգով։ Այն տրվեց Հայաստանի Ազգային Ժողովի ամբիոնից։ ՀՀ վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ «Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային և քաղաքական դաշտից», ինչը նշանակում է՝ կյանքի, ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք։
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բռնադատվել է Հայ Առաքելական եկեղեցու երկու Սրբազան հայր, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվում են շարունակական բռնարարքներ, բանտարկվում են մարդիկ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ վարչապետի և վարած քաղաքականության նկատմամբ։ Սա խոսքի, մտքի, այլախոհության դեմ տարվող հետևողական քաղաքականություն է՝ ժողովրդավարության անվան տակ։ Փարաքար համայնքի վերջերս սպանված ղեկավարի ճակատագիրը սպառնում է և ազդակ է բոլոր ընդդիմադիր քաղաքապետներին։
Տեղին ենք համարում հիշեցնել, որ 2007թ․ ապրիլի 2-ին Երևանից Գյումրի վերադառնալու ճանապարհին, մահափորձ իրականացվեց Գյումրու քաղաքապետի նկատմամբ, որի հետևանքով եղան մահացած և ծանր վիրավորված անձինք։
2025թ․ հոկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետի ավտոմեքենան ոստիկանների կողմից առգրավելու փորձը՝ ՀՀ վարչապետի կողմից արված վերջին հրահանգների սկիզբն է։
Սույնով ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ ծավալվող և ակնհայտորեն զարգացման միտում ունեցող բռնաճնշումների մասին՝ Գյումրու օրինական ընտրված ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։
Սույն հայտարարությունը բաց է Գյումրու ավագանու մյուս խմբակցությունների ստորագրությունների համար»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը միջուկային զենք ունի, բայց չի խոստովանում»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը միջուկային զենք ունի, սակայն չի խոստովանում դրա մասին․«Ունի՞...
Կոստանյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքները
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագա...
ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է ՀՀ-ին. Փաշինյան
2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը...
Պուտինը՝ նավթի և գազի անվտանգ երթուղիների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է աշխարհին առաջարկել նավթի և գազի փոխադրման անվտան...