ԱՄՆ դատախազությունը գաղտնալսել է հանրապետական սենատորների հեռախոսազրույցները
ԱՄՆ նախկին հատուկ խորհրդական Ջեք Սմիթը, որը աշխատել է 2021 թվականին Կապիտոլիումի շենքի վրա հարձակման ժամանակ, հետևել է հանրապետական սենատորների անձնական հաղորդագրություններին և հեռախոսազանգերին: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով հեռուստաալիքի կողմից ձեռք բերված ՀԴԲ փաստաթղթին:
«Ես ամաչում եմ կանգնել Կապիտոլիումի բլրի վրա և խոստովանել, որ ՀԴԲ-ն մի ժամանակ ուներ կարողություն և լիազորություններ՝ վերահսկելու ԱՄՆ պաշտոնյաների անձնական հաղորդակցությունները քաղաքական նպատակներով», - ասել է ՀԴԲ փոխտնօրեն Դեն Բոնջինոն՝ նշելով, որ նման գործունեություն այլևս տեղի չի ունենում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սմիթը և նրա ենթակաները կարողացել են մուտք գործել պաշտոնյաների հեռախոսային տվյալներին 2023 թվականին, երբ ԱՄՆ նախագահը Ջո Բայդենն էր։
Հավելենք՝ Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ՀԴԲ-ին 2021 թվականի հունվարի 6-ին իր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակումը հրահրելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արաղչին և Ժան-Նոել Բարոն քննարկել են Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը
Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են աճող լ...
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Արմենպր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ստամբուլում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և մ...
Ռուսական այս հրթիռը կարող է ամբողջովին վերացնել ԱՄՆ-ն. Sina
Չինական Sina հրատարակությունը հոդված է հրապարակել ռուսական ՌՍ-28 «Սարմատ» հրթիռների մասին՝ նշելով, որ այս զինատեսակը կար...