Ողբերգական ավտովթար` Արմավիրի մարզում. կա զnh և տուժածներ
Հոկտեմբերի 5-ին, ժամը 23։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել է։
«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ 00:14-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան․ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է սահմանին․ մանրամասներ
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահ...
Ակնկալում ենք, որ Կիևը կընդունի իրեն ներկայացված պահանջները․ Պեսկով
Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան կընդունի իրեն ներկայացված պահանջներն ու կգիտակցի իրականությունը, լրագրողների հետ զր...
Շինհրապարակներում փոշու արտանետումը բացառող սարքեր չեն օգտագործվել․ խախտումներ են հայտնաբերվել
Մայրաքաղաքում փոշու, ցեխի առկայությունը պայմանավորված է նաև շինհրապարակներում սահմանված չափորոշիչների խախտումներով ու ոչ...
Լուկաշենկոն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում էր վարձակալել Ղրիմը
Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում էին պայմանավորվել Ղրիմի վարձակալության շուրջ 2022 թվականին Ստամբուլում խաղաղ բանակցութ...