Սպորտ

Մենք վստահում ենք նրան․ «Կրասնոդարի» գլխավոր տնօրենը՝ Սպերցյանի մասին

Marine 141 դիտում
Մենք վստահում ենք նրան․ «Կրասնոդարի» գլխավոր տնօրենը՝ Սպերցյանի մասին

«Կրասնոդարի» նման միջազգային կոլեկտիվում ռասիզմի դրսևորումն ուղղակի անհնար է։ Այդ մասին «Championship» պարբերականին հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Հաշիգը՝ մեկնաբանելով «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի հասցեին ռասիզմի մեղադրանքները։


«Մենք ունենք միջազգային թիմ՝ խաղացողներ տարբեր երկրներից, տարբեր կրոնների, որոնք խոսում են տարբեր լեզուներով։ Ռասիզմը պարզապես անհնար է նման միջավայրում։ Էդուարդը ակումբում է գրեթե 15 տարի՝ սկսելով ակադեմիայից, և ես նրան շատ լավ եմ ճանաչում որպես անձնավորություն։ Ահա թե ինչու Էդուարդին երիտասարդ տարիքում ընտրեցին որպես ավագ. նա ունի տաղանդ՝ միավորելու բոլորովին տարբեր մարդկանց և ստեղծելու փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Մենք վստահում ենք նրան՝ և՛ որպես ավագի, և՛ որպես անձի»,- ասել է Վլադիմիր Խաշիգը։


Հիշեցնենք՝ ՌՊԼ-ի 11-րդ տուրում «Ախմատի» հետ հանդիպման 85-րդ րոպեին (2:0) գրոզնեցիների կիսապաշտպան Իբրահիմ Նդոնգը հեռացվեց խաղադաշտից Սպերցյանի դեմքին հարվածելու համար: Ըստ սենեգալցու՝ «Կրասնոդարի» ավագն իրեն ասել է. «Բերանդ փակիր, սև կեղտ»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250