Վիրավորեց ընտանիքս, ես նրան պատասխանեցի իր լեզվով. Սպերցյան
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի «Կրասնոդար»-«Ախմատ» հանդիպման ժամանակ տեղի է ունեցել միջադեպ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի միջև:
Նդոնգը կարմիր քարտ է ստացել՝ Սպերցյանին ուսով հարվածելու և նրա շրթունքը վնասելու համար: «Կրասնոդարի» ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել սադրիչ վարքի համար:
Հանդիպումից հետո Նդոնգը «Матч ТВ»-ին հայտնել էր, որ Սպերցյանը իր հասցեին ռասիստական արտահայտություն է արել՝ ասելով պորտուգալերեն «սև կղանք»: Սակայն Սպերցյանը հերքել է մեղադրանքները՝ հակառակը պնդելով:
«Նման բան չի եղել: Նա նոր է եկել ՌՊԼ, չի ճանաչում ինձ, չի ճանաչում առաջնությունը: Ամբողջ խաղի ընթացքում նա ինձ էր սադրում: Ես մի քիչ հասկանում եմ իսպաներեն: Նա առաջինը ինձ ասաց՝ «La concha tu madre» (որի թարգմանությունը բոլորին հայտնի է՝ մոր վիրավորանք): Ես նրան պատասխանեցի իր լեզվով՝ «Cala boca», որը նշանակում է «լռիր»: Ինչպե՞ս կարող էի ես նման բան ասել, թեկուզ որևէ լեզվով: Ես նման բան երբեք չեմ ասի ոչ մեկին: Բոլոր խաղացողները, ովքեր կողքիս էին, լսել են ամեն ինչ»,- ասել է Սպերցյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարադոննան արտասվել է նոր ակումբի գլխավոր մարզչի պաշտոն ստանձնելիս
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան սեպտեմբերի 9-ին ներկայացվել է արգենտինական&nbs...
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի հավաքականի հետ։Հայաստանի հավաքական...
Պատրաստ եմ հոկտեմբերին պայքարել Իսլամի դեմ. Ծառուկյան
Խառը ոճի ռուսաստանցի մարտիկ (MMA) Արման Ծառուկյանը պատրաստ է մենամարտել UFC-ի թեթեւ քաշային կարգում բացարձակ չեմպիոն Իսլ...
Մեդվեդևը Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը «խղճուկ տեսարան» է անվանել
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «խղճուկ տեսարան» է անվանել Փարիզում ամառային Օլիմ...