Երկու գիշեր անընդմեջ տեսանելի կլինի առաջին աշնանային գերլուսինը
Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինն իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում և, համապատասխանաբար, երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են (ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է ամենափոքրից), պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է։Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։
Սա նշանակում է, որ ՀՀ տարածքի համար հոկտեմբերի 6-7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար Լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով:Միայն Լոռու և Տավուշի մարզերում ամսի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայլել այդ գեդեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար»,- գրել է Ազիզյանը՝ ընդգծելով, որ գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-4 լիալուսին անընդմեջ։
Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերին (5-ին) և դեկտեմբերին (4-ին), չնայած խոսքը ընդամենը 2-3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին։
Նմանատիպ հոդվածներ
Նորօրյա հերոսներ. տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, գործողության մասնակիցները ներկայացվել են «Արիության համար» մեդալների
Նորօրյա հերոսներ Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը <<Արիության համար>> մեդալի է ներկայացվել մարտական գո...
Լոզանում մեկնարկում են պատանեկան Օլիմպիական խաղերը
Շվեյցարական Լոզան քաղաքում, վաղը, կմեկնարկեն պատանեկան Օլիմպիական խաղերը: Խաղերը կկայանան հունվարի 9-22-ը, որին կմասնակց...
Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել. «Ժողովուրդ»
«Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիասթափություն ապրեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամա...
Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել. Անի Բադալյան
Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ղեկավ...