Երևանում հրդեհի հետևանքով հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի հյուրանոցներից մեկի նկուղային հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Նկուղային հարկում այրվել է մոտ 4 խմ պահեստավորած գորգ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից NEWS.am–ին տեղեկացրել են, որ մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ և խոհանոց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնավնասման դեպք՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը ինքնավնասում է արել:Այս մասին հայտնում են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից:&nbs...
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմ...
Հրդեհ՝ Արցախի պողոտայի մոտ գնտվող էլեկտրոնիկայի խանութում. դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը
Այսօր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ...
Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում
Մարտի 26-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարար...