Հրդեհ է բռնկվել Երևանի հյուրանոցներից մեկի նկուղում
Այսօր ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է նկուղային հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ոստիկանները հայտնաբերել են «Իմ քայլական» գյուղապետի` եղբորից առևանգված Porsche Cayenne-ը
Այսօր Ոստիկանության ծառայողները շրջայց կատարելու ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում նկատել են առանց համարանիշների Porsch...
Վիլիսը բախվել է թիթեղյա պաշտպանիչ պարսպին և 12 մ բարձրությունից ընկել շինության համար փորվող փոսի մեջ
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վիլիս մակնիշի ավտոմեքենան Սարալանջի...
16-ամյա տղան դիտավորությամբ, դանակով հարվածել է 35-ամյա տղամարդուն. քրգործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշ...
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավել են բանտարկյալներին
Մոտ 1000 բանտարկյալներ ներգրավվել են ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում մոլեգնող լայնածավալ անտառային հրդեհնե...