Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում հայտնաբերված դիակի առեղծվածը. համատեղ քննություն է սկսվել․ «Ժողովուրդ»

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտգործնախարարությունն ու Քննչական կոմիտեն արձագանքել են «Ժողովուրդ»-ի հարցումներին:


Թերթի հարցմանն արձագանքելով՝ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քննչական կոմիտեում։ Վարույթի հիմքի եւ ժամանակի վերաբերյալ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել։


Ի պատասխան հարցման՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ անձի մահվան դեպքով ՀՀ ՔԿ-ի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։


Փաստաբանը պնդել է, որ Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել, իսկ ռուսական մամուլը գրել էր պարտքի վերաբերյալ խնդիրների մասին։


Օրաթերթը տեղեկացԵԼ Է, որ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահների համագործակցությամբ։ Բայց, ամեն դեպքում, Բորիս Ավագյանի մահը շատ առեղծվածային էր»։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանին։ Ավագյանը մինչ այդ տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։

Քաղաքականություն