Քաբուլի միջազգային օդանավակայանը պետք է բաց մնա. Թուրքիայի պաշտպանության նախարար հայտարարությունը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Քաբուլի միջազգային օդանավակայանը պետք է բաց մնա, որպեսզի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները չլքեն Աֆղանստանը, փոխանցում է Reuters-ը:
Թուրքիան առաջարկել է իր զինվորականներին պահել Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանում՝ մինչեւ օգոստոսի 31-ն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
«Այդ պատճառով մենք շարունակում ենք պնդել, որ օդանավակայանը պետք է բաց մնա,- ասել է Աքարը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ժամանակ:- Մոտ օրերս այս հարցը հստակ կձեւակերպվի»:
Թուրքիայում Աֆղանստանի նոր դեսպան Ամիր Մոհամմադ Ռամին Թուրքիայի ներկայությունը Քաբուլի օդանավակայանում «խաղաղապահ առաքելություն» է անվանել:
«Աֆղանստանում Թուրքիայի առաքելության ամբողջ գաղափարն այս երկրում խաղաղության եւ կայունության պահպանումն ու ամրապնդումն է»,- ասել է Ռամինը, հաղորդում է Anadolu պետական գործակալությունը:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոչը՝ պատգամավորներին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տվյալների հրապարակման առումով զգուշավորության կոչ է անում խորհրդարանականներին, իսկ ԱԱ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ...