ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի տեքստի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:

 

Վարչապետը մասնավորապես նշել է․ «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում էր ներկայացրել:

 

Առավել մանարամասն՝ տեսանյութում

Քաղաքականություն