ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է նշանակում, սա մեր տարածքն է․ քաղաքացիներին արգելում են սեփական բակում մեքենա կայանել
Ի՞նչ է նշանակում սա ձեր տարածքն է և ի՞նչպես է բակի տարածքը հայտնվել գերատեսչության տնօրինության տակ:
Զաքյան 5 հասցեի բնակիչներին արգելվել է իրենց բակում մեքենա կայանել: Սոցիալական ցանցում Հայկ Աջապահյանը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ ապրում է Զաքյան 5 հասցեում, մեկ օր առաջ շենքի դիմաց տեղադրվել է կանգառ կայանելն արգելող ճանապարհային նշան․ բացի ԿԳՄՍ և Արդարադատության նախարարության աշխատակազմի մեքենաներից, այլ մեքենաներ չեն կայանվի:
Արդեն առավոտյան ոստիկանները եկել են ու սկսել հանել բնակիչների մեքենաները, հայտնելով, որ բակում կայանելու իրավուքն այլևս չկա:
«Դուք ձեր բակում իրավունք չունեք կանգնելու, ԱԳՆ-ի տարածքն է, իրենց տարածքն է, ԱԳՆ-ն այդ տարածքը վերցրել է»,- ասում է օգտատեր Հայկ Աջապահյանը:
Auroranews-ը դիմել է Քաղաքապետարան, ՆԳՆ նախարություն, ինչպես նաև Զաքյանում գտնվող հայտնի Սպիտակ շենքում տեղակայված նախարարություններին։
Auroranews-ին Քաղաքապետարանից և ՆԳՆ նախարությունից ասացին՝ ուսումնասիրում են խնդիրը՝ ավելի ուշ կպարզաբանեն: Նախարարությունների հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման
Վաղ առավոտվանից Մոսկվան գտնվում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ։ Նշվում է, որ սա թերեւս ռազմական գործ...
Ռուսաստանը ցմահ ազատազրկում է սահմանել պետական դավաճանության համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի պետական դավաճանության համար մինչև ցմահ ազատազրկում է սպառ...
Իսրայելը ԱՄՆ-ին մղում է այդ քայլին․ Axios
Իսրայելը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմական սցենար դիտարկի՝ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բա...
Գիզայում որոտացած պայթյունից տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մ...