Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել հոկտեմբերի 2-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։


«Հոկտեմբերի 2-ին պաշտոնապես ուժի մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից Մոսկվայում 2025 թվականի հունվարի 17-ին», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։


ԱԳՆ-ում հավելել են, որ այս իրադարձությունը կարևոր հանգրվան է ռուս-իրանական միջպետական ​​հարաբերությունների պատմության մեջ, որոնք հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։

Քաղաքականություն