Գյումրու որոշ տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ կլինի
Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրու մի քանի տեղամասերում վերահաշվարկ կլինի: Այս մասին այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշել է թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
Նշվոււմ է, որ վերահաշվարկը հիմնականում տեխնիկական խնդրի պատճառով է:
«Հինգ տեղամասերում արձանագրվել են անճշտություններ արձանագրություններում՝ տրամադրվող կտրոնների թվի հետ կապված: Դա հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի տրամադրած համարակալված կտրոններին, բայց ամեն դեպքում մեր կողմից վերահաշվարկ կարվի, որպեսզի չլինեն խոսակցություններ անճշտությունների մասին. դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են»,-նշել է Ղազարյանը՝ հավելելով` հնարավոր է, որ պատահականության սկզբունքով վերահաշվարկ արվի նաև ևս երեք տեղամասում:
Տիգրան Ղազարյանը նշել է, որ թիվ 31 ԸԸՀ-ն քաղաքացիական ուժերի կողմից վերահաշվարկի դիմումներ մինչ այս պահը չի ստացել։ Ուժերը դա կարող են անել մինչև ապրիլի 1-ը, ժամը 11:00-ն:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը գրավոր բողոքներ ընտրախախտումների մասին որևէ քաղաքական ուժից չեն ստացել:
«Եղել է բողոք («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից), որը վերաբերել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչությանը: Մենք այդ փաստերը կուսումնասիրենք: Մեկ գրություն էլ ստացել ենք ՀՀ вստիկանությունից այն մասին, որ իրենք զանգ են ստացել քաղաքացուց, ով բողոքել է, որ հանձնաժողովի նախագահը իր գործառույթներին չի տիրապետում»,-նշել է թիվ 31 ԸԸՀ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։«Հայաստանի Հանրապետությա...
Ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին միանալու մասին
Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ կսատարեն առավելա...