Տիեզերքում մարդու վերարտադրությո՞ւն․ Չինաստանի նոր փորձը շոկի է ենթարկել գիտական աշխարհը
Չինաստանը մեկնարկել է տիեզերքում աշխարհում առաջին արհեստական սաղմի փորձը, որը նախատեսված է արտաերկրային տարածությունում մարդու երկարատև ներկայության վերաբերյալ տվյալներ հավաքելու համար, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի գիտությունների ակադեմիայի կիրառական տիեզերական տեխնոլոգիաների և ճարտարագիտության կենտրոնին։
««Տյանչժոու-10» բեռնատար տիեզերանավի կողմից տիեզերք տեղափոխված մարդկային «արհեստական սաղմերի» փորձարարական նմուշները տեղադրվել են չինական տիեզերակայանի փորձարարական մոդուլում», - ասվում է հրատարակության մեջ։
Գիտափորձի համար օգտագործվող նմուշները իրական սաղմեր չեն, այլ ցողունային բջիջներից ստեղծված կառուցվածքներ, որոնք կրկնօրինակում են մարդու սաղմի վաղ շրջանի զարգացման առանձնահատկությունները: Ծրագրի ղեկավար Յույ Լեցինի պարզաբանմամբ՝ այս մոդելները չեն կարող վերածվել ամբողջական օրգանիզմի, սակայն ծառայում են որպես կարևոր գործիք՝ տիեզերական միջավայրում մարդու վերարտադրողականության և գոյատևման հարցերը հետազոտելու համար:
Հինգ օր տևողությամբ փորձարկումների ավարտից հետո բոլոր նմուշները կսառեցվեն և կտեղափոխվեն Երկիր: Գիտնականները նախատեսում են իրականացնել համեմատական վերլուծություն՝ ուղեծրում ստացված տվյալները հակադրելով երկրային լաբորատորիաներում զուգահեռ ընթացող հետազոտությունների արդյունքների հետ: Ներկա պահին գործընթացն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...