Ավտոբուս վառելու թեմա կա՞․Բագրատ Սրբազանը ելույթ է ունեցել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվում են Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով նախնական դատալսումները։ Նիստի հենց սկզբում պաշտպան Հովհաննես Խուդոյանը վարույթով ներգրավված բոլոր հանրային մեղադրողներին (5 դատախազ) բացարկ հայտնեց։ Բացարկի հիմքը հայտնի ձայնագրությունն է, որտեղ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, շարժման ակտիվիստներ ու մի շարք այլ անձինք են խոսում։ Պաշտպանն ընդգծում է, որ քրեական վարույթի նյութերում առկա է կեղծիք։
«Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից՝ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար»,- ասել է Խուդոյանը։
Նրա խոսքով՝ համատեքստից կտրված բովանդակությունը հետագայում օգտագործվել է ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրություններում, ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցներում, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունում։
Խուդոյանն ընթերցել է խոսակցության իրական բովանդակությունը, որը, սակայն, քննիչը լսելուց հետո արձանագրել է, որ «ամեն ինչ լսեց և ճիշտ է արձանագրված», մինչդեռ տարբեր բովանդակություններ են։
«Ի՞նչ կապ ունի այս ամենը հանրային մեղադրողների հետ․ առնվազն սույն քրեական վարույթով նախնական դատալսումների ժամանակ (հանրային տիրույթում ևս բազմիցս քննարկվել է հարցը) դատական նիստերի դահլիճում հայտարարվել է, որ քրեական վարույթում առկա են և մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նշված կեղծված ապացույցները»,- նշել է Խուդոյանը։
Իր հերթին Բագրատ սրբազանն էլ հայտարարել է՝ «մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտող են»։
«Ինչի՞ն է վերաբերում՝ «2 հոգու գյուլլել, 15 հոգու բանտ դնել» արտահայտությունը, երկրորդ՝ ավտոբուս վառելու թեմա կա՞, թե՞ չկա, երրորդ՝ ռուսական հետք կա՞, թե՞ չկա»,- ասել է սրբազանը՝ մեջբերելով այն հայտարարություններն ու շահարկումները, որոնք պարբերաբար իշխանություններն օգտագործում են։
Նմանատիպ հոդվածներ
Իլհամ Ալիևը կայցելի Մոսկվա
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա: «Դա...
ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Կառավարության նիստը. օրակարգում 32 հարց է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը․ Մարուքյան
Ադրբեջանի իշխանություններին բոլոր միջազգային հարթակներում պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը: Այս մասին...
Այս հիմնական խնդիրն անտեսելը հավասարազոր է սենյակում գտնվող փղին չնկատելուն․ Ամիրբեկով
Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի է համարում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռևս համաձայնե...