Գրանցվել է ԱԹՍ-ների թռիչք Գերմաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրայով

Գերմանիան գրանցել է անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ թռիչքներ կարևորագույն ենթակառուցվածքների վրայով։ Ըստ Bild-ի:

Վերջին օրերին Շլեզվիգ-Հոլշտեյնում գրանցվել են վտանգավոր անօդաչու թռչող սարքերի թռիչքներ կարևորագույն օբյեկտների վրայով։ Անօդաչու թռչող սարքերը թռչել են Քիլի Thyssenkrupp ռազմածովային նավաշինարանի, համալսարանական հիվանդանոցի, ափամերձ էլեկտրակայանի, Հյուսիսարևելյան ջրանցքի, նահանգային խորհրդարանի շենքի և Համբուրգի օդանավակայանին կերոսին մատակարարող Հայդե նավթավերամշակման գործարանի վրայով։ Իշխանությունների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը թռչում էին զուգահեռ ուղիներով՝ հավանաբար ենթակառուցվածքները նկարահանելու և չափելու համար։


Դեռևս անհայտ է, թե ով էր շահագործում անօդաչու թռչող սարքերը, սակայն նմանատիպ միջադեպեր են գրանցվել նաև Դանիայում։


Գերմանիայի դաշնային ներքին գործերի նախարարությունը ընդունել է անվտանգության սպառնալիքը և հայտարարել անօդաչու թռչող սարքերի հակազդեցության կենտրոնի ստեղծման մասին։ Մշակվում է օրենսդրական ակտ, որը թույլ կտա զինված ուժերին խոցել անօդաչու թռչող սարքեր ռազմական օբյեկտներից դուրս։

Քաղաքականություն