Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորումների դեպքեր

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկից թունավորումների դեպքեր։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնըև կրկին հորդորում.

«Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է.

սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,

չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,

ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

երեխաներին չկերակրել սնկով,

աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

չզբաղվել ինքնաբուժմամբ»։

Քաղաքականություն