Գորիսի քաղաքապետը՝ «Սեւ լճի» մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ժամեր առաջ գրել էր, որ Սյունիքի մարզի եւ Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող «Սեւ լճի» մեծ մասը համաձայն ԽՍՀՄ քարտեզների գտնվում է Սյունիքի տարածքում, սակայն ադրբեջանցիներն այդ տարածքն ամբողջապես օկուպացվել են: Որպես ասվածի ապացույց, Էլբակյանը ներկայացրել էր ադրբեջանական ցանցերում տարածած մի տեսանյութ։ Auroranews -ը կապ հաստատեց Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի հետ։ Մեզ հետ զրույցում քաղաքապետը հայտնեց, որ համաձայն ԽՍՀՄ քարտեզների, Սեւ լճի մեծ մասը `ձախակողմյան հոսքը, գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ մի որոշ հատված էլ Ադրբեջանի վերահսկողության ներքո է:
«Լիճը չի վերահսկվում միայն հակառակորդի կողմից, այնտեղ նաեւ մեր դիրքերն են: Այս պահին դե ֆակտո «Սեւ լճից» ոչ մեր եւ ոչ էլ ադրբեջանի քաղաքացիները չեն կարող օգտվել, քանի որ լճի տարածքը համարվում է նեյտրալ զոնա», - ասաց մեր զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել. Մելիքսեթ Պողոսյան. armtimes
«Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանա...
«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել
Բացահայտվել են «օրենքով գողի» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող...
Ողջ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Մարտունու քաղաքապետը՝ Նժդեհի արձանի ապամոնտաժման վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Արցախի Մարտունի քաղաքում ռուս խաղաղապահները ցանկանում են ապամոնտաժել Գարե...