Թուրքիայից արձագանքել են՝ Ադրբեջանի «կարմիր գծերը չանցնելու» հայտարարությանը
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը իր դիրքորոշումն է հայտնել վերջին շրջանում Թուրքիայում Ադրբեջանի վերաբերյալ տարածված «կեղծ լուրերի» հարցի վերաբերյալ։
APA-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանատան մամուլի խորհրդական Ալպտեքին Ջիհանգիրը ասել է, որ իրենք աշխատում են Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակի զարգացման և գործընթացներում դրա ավելի մեծ ներկայության ապահովման ուղղությամբ։
«Մենք կպայքարենք թուրք-ադրբեջանական հարաբերությունները խաթարելու փորձեր կատարող ներքին և արտաքին ուժերի դեմ։ Պետք է փոխադարձ բանակցություններ վարվեն, և այդ ուժերի դեմ պետք է պայքարել։ Մենք պետք է ավելի միասնական լինենք։ Մենք բաց չենք թողնի, որպեսզի ոչ ոք չմիջամտի։ Կան մարդիկ, ովքեր ջուր են լցնում ադրբեջանա-թուրքական հարաբերությունները խաթարելու փորձեր կատարող ներքին և արտաքին ուժերի ջրաղացին։ Բայց մենք պետք է ավելի սերտորեն միավորվենք դրա դեմ», - նշել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանից հորդորել էին Թուրքիային չանցնել կարմիր գծերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի «թազբեհն» ու ընդդիմության հեռանալը. ի՞նչ կատարվեց ԱԺ-ում վարչապետի ժամանելուց հետո
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 16-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Այսօրվա նիստում քննարկվելու է 2023 թ...
Հայկական կողմում գերիներ կա՞ն ահաբեկիչների շարքերից. պատասխանում է Արծրուն Հովհաննիսյանը
Արդյո՞ք հայկական կողմում կան կենդանի գերիներ ահաբեկիչների շարքերից:Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծր...
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նպաստելով...
Նիկոլ Փաշինյան. «Մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին։ Փաշինյանը իր ուղերձում համբերություն ու տոկունու...