Պուտինը հանձնարարական է տվել Ռուսաստանի ԶՈՒ-ին
Այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում զինվորական ծառայության կկանչվի 18-ից 30 տարեկան 135 000 մարդ։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ըստ հրապարակման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիր է ստորագրել 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիներին զինվորական ծառայության կանչելու և զորակոչով ծառայություն անցնող քաղաքացիներին արձակելու վերաբերյալ։
«2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացնել Ռուսաստանի Դաշնության 18-ից 30 տարեկան 135 հազար այն քաղաքացիների զորակոչ, որոնք պահեստազորում չեն և ենթակա են զինվորական ծառայության 1998 թվականի մարտի 28-ի «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» թիվ 53- ФЗ Դաշնային օրենքին համապատասխան», - ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ հարթակում։
Բացի այդ, հրամանագրին համապատասխան, պետք է իրականացվի զինվորական ծառայությունից այն զինվորների, նավաստիների, սերժանտների և ավագների արձակում, որոնց զինվորական ծառայության ժամկետը լրացել է։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին Սունակին հրավիրելով Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Ռիշի Սունակը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝...
Ռուսաստանը չի հրաժարվի ԱՄՆ իրական առաջարկներից. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան չի մերժի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի...
ՆԳՆ-ն՝ վարորդական վկայականի ստացման նոր համակարգի մասին
Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-ք...
«Թողեք էտ մարդն իր մահով մեռի». Սեյրան Սարոյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Փարիզում վիրահատության է ենթարկվել եւ ներկայումս գտնվում է կոմայի մեջ։ Այս մաս...