
Եվրոպան Մոսկվային զգուշացրել է ռուսական ինքնաթիռները խոցելու որոշման մասին

Եվրոպացի դիվանագետները Մոսկվային զգուշացրել են ռուսական ինքնաթիռները խոցելու որոշման մասին։ Այս մասին հայտնել է South China Morning պարբերականը:
Բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաների խոսքով՝ Եվրոպայի երկրի դիվանագետները Կրեմլին զգուշացրել են, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է հակահարված տալ իր օդային տարածքի հետագա խախտումներին:
Նրանք նշել են, որ Մոսկվայում «լարված հանդիպման» ժամանակ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Էստոնիայի օդային տարածք երեք ՄիԳ-31 կործանիչների ներխուժման հետ կապված՝ հանգելով այն եզրակացության, որ այն իբր կանխամտածված է եղել:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքը կարող է խոցել ռուսական ինքնաթիռները, որոնք սպառնում են քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ բնակչությանը: