ԵՄ պաշտոնյաները չեն ցանկանում Ռուսաստանի հետ առճակատում՝ վախենալով ռազմական հակամարտությունից
Մի շարք եվրոպացի պաշտոնյաներ չեն ցանկանում Ռուսաստանի հետ առճակատման գնալ չճանաչված օդային օբյեկտների հետ կապված միջադեպերից հետո, քանի որ վախենում են մայրցամաքում հնարավոր ռազմական հակամարտությունից: Այս մասին հայտնում է Politico եվրոպական պարբերականը։
Այնտեղ նշվում է, որ Բրյուսելի և Մոսկվայի միջև հարաբերությունների ներկայիս վատթարացումը կարող է հանգեցնել «Ֆրանց Ֆերդինանդի պահի» (Ավստրո-Հունգարիայի գահի ժառանգորդի սպանությունը Սարաևոյում, որը փաստացի նշանավորեց Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը)։
Բացի այդ, հրատարակությունն ընդգծում է, որ արձագանքել սպառնալիքներին, որոնք, իբր, գալիս են Ռուսաստանից, բավականին դժվար է հանրության շրջանակներում, քանի որ մասնակից երկրները հաճախ ունենում են «մրցակցային առաջնահերթություններ»:
Հիշեցնենք Դանիական Օլբորգ քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է և երեք չվերթ ուղղորդել այլ օդանավակայաններ՝ անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Դանիայի ոստիկանությանն ավելի ուշ հաղորդեց, որ օդանավակայանը վերսկսել է գործունեությունը, սակայն անօդաչու թռչող սարքերի պատճառով չեղարկվել է առնվազն 31 չվերթ:
Նմանատիպ հոդվածներ
Վստա՞հ եք, որ պայմանագրից հետո Ադրբեջանը չի հարձակվի ՀՀ-ի վրա․ հարց՝ ՔՊ-ականին
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե վստահ են, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը...
Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։ «Հաշվի առնելով 2020 թվականի սե...
Արդարադատության նախարարը` «սուպերվարչապետական» համակարգի մասին
Սահմանադրական փոփոխություններով «սուպերվարչապետական» համակարգն ուզում ենք հավասարակշռված դարձնել ։ Սահմանադրական բարեփոխ...
Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրակ...