Ինչ է Վերաքննիչ դատարանում սպասվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին․ «Ժողովուրդ»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանքի դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատական համակարգից օրաթերթին լուրեր են հասել այն մասին, որ դատավոր Պապոյանը Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, եւ պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Երեկ նույն դատավոր Ռոբերտ Պապոյանը կալանքի տակ թողեց զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին. վերջինս եւս կալանավորված էր «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթի շրջանակում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով եւ 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Արթուր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը եւ իր նկատմամբ իրականացվող գործընթացները համարում է քաղաքական հետապնդում»։
Մանրամասները՝ սկզբանղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Հայաստանի համը կմնա բերաններում. Չախոյանը` Կարապետյանի վարչապետի թեկնածու լինելու մասին
Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու: Այս մասին ֆեյսբո...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...