Պատահարներ
Մուսալեռ գյուղում տնակ է այրվել. հայտնաբերվել է դի
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 27-ին, ժամը 22:23-ին ահազանգ է ստացել, որ Մուսալեռ գյուղի դպրոցի մոտակայքում՝ կիսաքանդ շինությունում, հրդեհ է բռնկվել:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուսալեռ գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող ինքնաշեն փայտե տնակում (մոտ 4 քմ): Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:42-ին, մարվել՝ 22:45-ին: Այրվել է փայտե տնակը․ ներսում հայտնաբերվել է դի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0