Կես մլն դոլարից ավել՝ շուրջ 544 հազար դոլար՝ Վարդավառի համար. ArmLur.am
Երևանի քաղաքապետարանը 2026 թվականի Վարդավառի տոնակատարությունների կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացրել է ընդհանուր 199 մլն 901 հազար 777 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ArmLur.am-ի ուսումնասիրությունից, որի շրջանակում վերլուծվել են քաղաքապետարանի կնքած գնումների պայմանագրերը։
Ուսումնասիրության համաձայն՝ Վարդավառի միջոցառումների իրականացման նպատակով կնքվել է երկու պայմանագիր։
Ամենախոշոր պայմանագիրը՝ 199 մլն 500 հազար դրամ արժեքով, ստորագրվել է «Բեգրադ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է կազմակերպել Հանրապետության հրապարակում անցկացված Վարդավառին նվիրված համաքաղաքային բացօթյա միջոցառումը։
Բացի այդ, քաղաքապետարանը 401 հազար 777 դրամ արժողությամբ առանձին պայմանագիր է կնքել Ա/Ձ Դիանա Արեգի Մնացականյանի հետ։ Այն վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված ծիսական միջոցառման կազմակերպմանը։
Այսպիսով, երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 199 մլն 901 հազար 777 դրամ։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում այս տարվա Վարդավառի միջոցառումն անցկացվել է «Ջուր ֆեստ» ձևաչափով։ Ծրագրում ընդգրկված էին ջրային ժամանցային ակտիվություններ, համերգային ծրագիր, սննդի և հանգստի գոտիներ, մանկական հատվածներ, փրփուր փարթի, ինչպես նաև Արամ MP3-ի, Իվետա Մուկուչյանի և մի շարք DJ-ների ելույթները։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...